Թուրքիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
08/08/2019 17:53

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Թուրքիայի արևմուտքում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Էպիկենտրոնը գտնվում է Դենիզլի քաղաքից 49 կմ արևելք, օջախը՝ 7 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում