Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում

Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը և բրազիլացի ֆուտբոլիստը հաշտության են գնացել՝ կողմերի միջև հարաբերությունները սկսեցին բարելավվել:

ՊՍԺ-ը հասկանում է, որ ամառային տրանսֆերային պատուհանը փակելուց առաջ ֆուտբոլիստին այլ թիմ տեղափոխելը շատ դժվար կլինի։

«Ոչ մի պատերազմ այլևս չկա»,– ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում