Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Nt.am: Դատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօրվա նիստում նոր միջնորդություն էր ներկայացրել՝ Գրիգորյանի խափանման
միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու մասին:
Ըստ փաստաբանի՝ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանը նման որոշում կայացնի:
Արսեն Մկրտչյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմքում դրեց այն, որ, նրա խոսքով, Մանվել Գրիգորյանը երեք տասնյակ հիվանդություն ունի, և արդեն հինգերորդ անգամ նա չի կարողանում ներկայանալ դատական նիստերին:
Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանին պետք է հնարավորություն տալ բուժում ստանալ իր նախընտրած բժիշկների մոտ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում