Բակո Սահակյան. Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է լինի իրատեսական ու հավակնոտ
13/09/2019 16:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ:
Նախագահը կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում