Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Մուրադյանին
13/09/2019 21:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բժշկական համալսարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ հետագայում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում