«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` պայմանագիրը խզելու մասին
20/09/2019 17:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) աշխատում է սովորական ռեժիմով:
«Պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա», – Aysor.am-ին ասաց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Ավելի վաղ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թ. կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը:
Այս մասին տեղեկությունը հաստատել են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում