Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում (տեսանյութ)

Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այսօր ներկայացնում է 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

Մեր մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչը ամենաբարձր պատվերն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ:

Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը:

Երկորդ մոտեցմամբ մեր մարզիկը բարձրացրեց 195 կգ-ը: Երրորդ մոտեցմանը մեր մարզիկը գլխավերևում պահեց 199 կգ մարզաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ:

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում