Երևանում կրակոցներ են հնչել
22/11/2019 13:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Երևանում կրակոցներ են հնչել: Միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայում կրակոցներ է արձագել շենքերից մեկի ուղղությամբ:
«Կրակոցներ են արձակել Տիգրան Մեծի պողոտայի 74 հասցեի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նշված հասցեում գտնվող շինության պատուհանի ապակին և կայանված «Տոյոտա Կոռոլա» աջ կողային հատվածը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 24 հատ կրակված պարկուճներ»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում