Թուրքիայի ձերբակալված ցուցարարները մեղավոր են ճանաչվում

25 կասկածյալերից 22-ը, ովքեր մեղադրվում էին երեք շաբաթ ձգվող հակակառավարական ցույցերի մեջ, ձերբակալվել են կիրակի օրը:

Կասկածյալներն, ովքեր մեղադրվում են Անկարայում բողոքի ցույցեր անցկացվելու մեջ հարցաքննվել են Անկարայի դատախազությունում և ներկայացվել են դատարան’ ազատազրկման ենթարկվելու համար:

Տասնյակ հազարավոր մարդիկ միացան համազգային բողոքի ցույցերին այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսեց հետապնդել խաղաղ ցուցարարներին, ովքեր նստացույց էին կազմակերպել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգու մոտակայքում մայիսի 27-ին: Ցուցարարները դժգոհ էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տասնամյա կառավարությունից, իսկ Գեզի այգին դարձավ հիմնական պատճառներից մեկն’ արտահայտելու իրենց մեջ կուտակված դժգոհությունը:
Այս ցույցերի ընթացքում հինգ մարդ մահացավ, որոնց թվում կային նաև ոստիակններ, իսկ վիրավորների թիվը հասավ 5000-ի: Այս մասին տեղեկացնում է «Today’s Zaman»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում