«Հրապարակ». Իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը
30/11/2019 09:29

Նմանատիպ
«Պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում:
Գործող օրենսդրությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք է վերապահում բացառապես ԱԱԾ-ին․ Խաչատրյանն առաջարկում է նման լիազորություն տալ նաեւ ոստիկանությանը։ Խոսքը դատարանի վճռից հետո կատարվող գաղտնալսման մասին է։ Փաստորեն, իշխանությունը որոշել է վերացնել ԱԱԾ-ի մենաշնորհը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում