ԱՄՆ-ն նախազգուշացրել է Վրաստանին` հետևելու Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին
Նմանատիպ
Վրաստանի իշխանությունները խոստորեն հետևում են Վրաստնում իրանցիների բիզնես գործունեությանը և Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին: Այդ մասին հայտարել է Վրաստանի արդարադատության նախարարը:
Նրա խոսքերով, Վրաստանի գործադիր և դատական մարմինների միջև առկա խորը համագործակցության արդյունքում սառեցվել են վրացական բանկերում պահվող ավելի քան 150 իրանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվները:
Հունիսի 20-ին Wall Street Journal -ում նյութ էր հրապարակվել, որտեղ պատմվում էր իրանիցիների աճող հետաքրքրության մասին’ ներգրավվելու Վրաստանի բիզնես շրջանակների մեջ: Հոդվածում մեջբերվում է իրանցի գործարարներից մեկի խոսքը, ով նշել է, որ բանկային ոլորտում Վրաստանը դարձել է Իրանի համար սանկցիաները շրջանցելու լավագույն ճանապարհը:
Այս ամենն, իհարկե, դուր չի եկել ԱՄՆ-ին և Եվրոպային, որոնք էլ իրեց մտահոգոությունն են հայտնել:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մոտ անհանգստություն առաջացավ այս հարցի վերաբերյալ դեռևս այն ժամանակ, երբ երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ: Նա նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հատուկ ուշադրությունէ դարձնում , որպեսզի Իրանը ոչ մի կերպ չշրջանցի սանկցիաները: Այս մասին տեղեկացնում է «Civil.ge» կայքը: