Իրաքի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
02/12/2019 10:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին հրաժարականի դիմում է ուղարկել խորհրդարան։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ը։
Վարչապետի հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել է դեռևս հոկտեմբերի վերջին․ «Հրաժարականը կարևոր է ճգնաժամին վերջ տալու համար»,-ասել է նա։
Աբդուլ-Մահդին խնդրել է խորհրդարանին հնարավորինս արագ ընտրել իրեն փոխարինողին, քանի որ երկիրը ներկայիս իրավիճակում չի կարող մնալ առանց կառավարման։
Հոկտեմբեր ամսվա սկզբից Իրաքում չեն դադարում բողոքի ակցիաները՝ կառավարության հրաժարականի, կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության և ապրելակերպի բարելավման պահանջով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում