Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի մամուլի ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացներին և իրադարձություններին, հնարավոր զարգացումներին, պատերազմի վերսկսման հավանականությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև։
Հիշեցնենք նաև, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան Twitter-ի էջում, ասվում է, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է «քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»:
Փաստաթղթում ասվում է նաև, որ «հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Նշվել է նաև քայլերի հաջորդականություն, ըստ որի՝ «առաջին քայլը պետք է լինի հայկական զորքի դուրսբերումը Ղարաբաղից և Ղարաբաղի փոխանցումն Ադրբեջանի կազմ, որից հետո Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ գոյակցությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում