Ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մնացել է նույն դիրքում

Ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մնացել է նույն դիրքում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նախորդ ամիս, այնպես էլ այս ամիս ընտրանին վարկանիշային աղյուսակում 102-րդն է: Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։

Լավագույն 10 հավաքականների շարքում են նաև` Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում