ԳԹԿ-ն սկսում է պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպումը
Նմանատիպ
Գնահատման և թեստավորման կենտրոնը հունիսի 24-ից սկսում է հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա&raq uo;, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական և միասնական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Այս մասին Times.am-ին տեղեկացրին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից:
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը չհաղթահարած և պետական ավարտական քննություններից անբավարար ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2013թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2013թ. շրջանավարտները, 2012-2013 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, որոնք առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել:
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ, ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» 160481037341 հաշվեհամարին փոխանցված, 1500 դրամի անդորրագիր’ յուրաքանչյուր քննության համար, անձը հաստատող փաստաթղթի պատճեն, ինչպես նաեւ 3X4 չափի լուսանկար:
Միասնական քննությունների վճարից ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում