Գարեգին Նժդեհ փողոցում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ և «ՏՕԶ» հրացանի 34 փամփուշտ
25/06/2013 13:01
Կարդացեք նաև
Մի քաղաքացի հունիսի 23-ին’ ժամը 11.20-ին, զանգահարել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողնում Գարեգին Նժդեհի փողոցի 27/4 շենքի հետևի հատվածում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ՏՕԶ» հրացանի 5,6 մմ տրամաչափի 34 փամփ ուշտ և փամփուշտի ժապավեն’ բաժանված 5 մասի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում