Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են
25/06/2013 13:37
Նմանատիպ
Թուրքիայի անվտանգության ուժերը շարունակում են գործողություններ իրականացնել տարբեր քաղաքների տարբեր հասցեներում’ ձերբակալելով հակակառավարական ցույցերի մասնակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս անգամ գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
Ոստիկանությունը եղել է Անկարայի շուրջ 30 տարբեր հասցեներում: Թուրքիայի անվտանգության ուժերը հակակառավարական ցույցերի մասնակիցների ձերբակալությունները մեկնաբանում են նրանց կողմից տարբեր ահաբեկչական կազմակերպությունների աջակցելու հիմնավորմամբ:
Նման գործողություն հունիսի 24-ին թուրք ոստիկաններն իրականացրել էին Իզմիրում, ինչի արդյունքում ձերբակալվել էր 12 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում