Արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործարկումը Երեւանում նվազեցրել է վթարների հետեւանքով զոհերի թիվը
Կարդացեք նաև
Երեւանում անցած տարվա առաջին հինգ ամիսների համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն այս տարի ավելացել է: Այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«Անցած տարվա մայիսի տվյալներով Երեւանում գրանցվել է 396 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 21 եւ վիրավորվել՝ 511 մարդ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում դրանց թիվն ավելացել է 54-ով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Նա տեղեկացրեց, որ չնայած վթարների ավելացմանը, նվազել է դրանց հետեւանքով գրանցված զոհերի քանակը:
«Այս տարվա մայիսի դրությամբ վթարների հետեւանքով զոհվել է 18 մարդ՝ նախորդ տարվա 21-ի փոխարեն»,- ասաց նա: Ճանապարհային ոստիկանության իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանն իր հերթին նշեց, որ վթարների հետեւանքով զոհերի թվի նվազմանը մեծապես նպաստել են արագաչափ սարքերը եւ տեսախցիկները:
«Դրանց գործարկումը հանգեցրել է նրան, որ նվազել է պատահարների հետեւանքների ծանրության աստիճանը»,- ասաց նա՝ հավելելով, որ անցած տարվա զոհերի թիվը եւս 2011թ համեմատությամբ նվազել էր: Նրա խոսքով՝ այս դրական ցուցանիշն արձաբագրվել է այն բանից հետո, երբ սկսել են գործարկվել արագաչափ սարքերն ու տեսախցիկները: Այս տարի հանրապետությունում նախատեսվում է ավելացնել երթեւեկությունը հսկող արագաչափ սարքերի եւ տեսախցիկների թիվը ճանապարհներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում