Իրանը պահանջում է իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Լիբանանից․ IRIB
Կարդացեք նաև
Թեհրանը Լիբանանի տարածքային ամբողջականության ապահովումը համարում է վերջնական համաձայնության առանցքային պայմաններից մեկը։
Իրանական պետական հեռուստառադիոընկերության՝ IRIB-ի փոխանցմամբ, Իրանի բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի զբաղեցրած տարածքներից հանդիսանում է վերջնական համաձայնության հիմնական պայմաններից մեկը և Թեհրանի համար համարվում է կարևոր «կարմիր գիծ»։
Աղբյուրի խոսքով՝ նախատեսվող վերջնական հուշագիրը երաշխավորում է Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, որ այս դրույթն ամրագրվել է Շվեյցարիայում մշակված փաստաթղթում՝ որպես հակամարտության կարգավորման միասնական մեխանիզմ, որում ներգրավված է նաև Իրանը։
Նույն աղբյուրի պնդմամբ՝ Թեհրանը նաև պահանջում է հստակ ժամկետներ սահմանել համաձայնության դրույթների իրականացման համար։
Աղբյուրը հավելել է, որ վերջին վեց օրերի ընթացքում Լիբանանի նկատմամբ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, ինչը, Իրանի գնահատմամբ, վկայում է ձեռնարկված միջոցառումների արդյունավետության մասին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի բավարարվի որևէ այլ տարբերակով, բացի մշտական հրադադարից և իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումից Լիբանանի տարածքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում