Ժամանակն է սառեցնել ռազմաճակատի գիծը Ուկրաինայում և սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ․ Ֆրիդրիխ Մերց

Ժամանակն է սառեցնել ռազմաճակատի գիծը Ուկրաինայում և սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ․ Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Կիևին և կոչ է արել Մոսկվային անցնել բանակցությունների։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Գդանսկում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ եվրոպական երկրներն այսօր «ուսի-ուսի կանգնած են» Ուկրաինայի կողքին՝ աջակցելով ապագա «եվրոպական ընտանիքի» անդամին։

Մերցը կոչ է արել եվրոպացի գործընկերներին շարունակել ակտիվ աջակցությունը Կիևին, այդ թվում՝ զենքի մատակարարումների միջոցով՝ ընդգծելով, որ «Ուկրաինայի անվտանգությունը նշանակում է Եվրոպայի անվտանգություն»։

«Այսօր մենք հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին․ ժամանակն է անցնել բանակցությունների և սառեցնել ռազմաճակատի գիծը», — հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Նրա խոսքով՝ Եվրոպան շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ ձգտելով ստեղծել պայմաններ, որոնք կարող են նպաստել հակամարտության քաղաքական կարգավորմանը և բանակցային գործընթացի մեկնարկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում