Կայացել է Կենտորնական բանկի խորհրդի հերթական նիստը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ այսօր կայացել է Կենտրոնական բանկի խորհրդի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում փոփոխություններ են կատարվել ‹‹Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգում», «Ապահովագրական ընկերությունների ֆինա? ?սատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 3/11-ում, «Ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/11-ում և «Հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» կանոնակարգ 4/09-ում:

Խորհրդը որոշել է «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրել, «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն ստացել է «ԻՆՏԵՐԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, իսկ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ն՝«ԱՎԵՐՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Խորհուրդը վերաձևակերպել է «ՍԵՅՎՐ» ՍՊԸ-ի գրավատան գրավատնային գործունեության լիցենզիան, «Վենուս Աֆինա» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել: Ուժը կորցրած է ճանաչվել «ՄԻՏՐԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ» ՍՊԸ-ի ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում