Ֆեյսբուքը հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները
01/02/2020 21:58

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ֆեյսբուքը հայտարարել է, որ սոցիալական ցանցից հեռացնելու է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունները։
Ընկերությունը գրառման մեջ նշել է, որ այն կհեռացնի վիրուսի մասին՝ «կեղծ պնդումներով դավադրության տեսությունների վերաբերյալ» բովանդակությունը՝ հիմնվելով համաշխարհային առաջատար առողջապահական կազմակերպությունների խորհուրդների վրա։ Այս մասին գրում է Washington Post-ը։
Սոցցանցը նշում է, որ գրառումները կարող են հանգեցնել նաև ֆիզիկական վնասի, նշելով օրինակ այնպիսի տեղեկություններ, թե ժավելաջուրը բուժում է կորոնավիրուսը։
Կեղծ լուրերը լայնորեն տարածվում է նաև հեշթեգերի օգնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում