Հայաստանի ճանապարհներին բուք է, մերկասառույց ու ձյուն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ (բուք է) և Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա, Աշոցք գյուղերում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է:
Երևան-Սևան ավտոճանապարհի 10-11-րդ կմ-ին (ՃՈ հենակետի մոտ) բուք է և ցածր տեսանելիություն:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 590 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում