Հանրապետությունում միակ ընդդիմադիր ուժը համարվում է «Ժառանգություն»-ը. Ա. Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Հանրապետությունում միակ ընդդիմադիր ուժը համարվում է «Ժառանգություն»-ը, այդ պատճառով «քարերը նետվում են» միայն Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» ուղղությամբ: Այս մասին հունիսի 26-ին հրավիրված ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Չնայած այս ամենին’ մեր կուսակցությունը ռիթմով և պայքարի տրամաբանությամբ շարունակելու է իր գործունեությունը: Կլինեն մարզային այցելությունն եր, ծրագրի շրջանակներում արդեն եղել ենք Գորիսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգություն» խմբակցության փոխնախագահն անդրադարձավ նաև ՀՀ Վերահսկիչ պալատի բացահայտած չարաշահումներին: Նա համոզված է, որ դրա շուրջ բարձրացած աղմուկը մասամբ անիրական տպավորություն է ստեղծում և առաջացած խնդիրները լուծելու համար պետք է բովանդակային քայլեր անել:
ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից իրականացրած ամենամյա ստուգումների արդյունքում կառավարման տարբեր ոլորտներում բացահայտվեցին չարաշահումներ ու յուրացման դեպքեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում