Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. օրինագիծն ընդունվեց
13/02/2020 18:08

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև՝ հանրային սննդի բոլոր օբյեկտներում:
Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում