«Իրավունք». Հերթական «շուստրիությանը». իմքայլականները ժողովրդից «այո» պոկելու նոր պլան են մշակել
Նմանատիպ
«Իշխանական «Իմ քայլը» լուրջ մտահոգված է, որ իրենց իսկ «բստրած» հանրաքվեն չեն կարողանալու հորով- մորով անել ու ստանալ ցանկալի արդյունք, որովհետև անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է հասկանում, որ «650 հազար ձայն հավաքելը հեշտ գործ չէ»:
Անգամ առկա թավիշի ֆոնին 2018 թվականին «Իմ քայլին» մի կերպ հաջողվեց հավաքել 850 հազար ձայն, էլ ուր մնաց մի «այո» կամ «ոչ» ասելու համար այդքան մարդ գնա ընտրության: Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ ընտրության մարդիկ նախընտրում են գնալ կոնկրետ անձերի համար, այլ ոչ թե «այո»-ների ու «ոչ»-երի:
Այս իրավիճակում իշխանությունը որոշել է դիմել հերթական «շուստրիությանը»՝ ապրիլի 5-ին մի քանի քաղաքներում կազմակերպելով նաև քաղաքապետի ընտրություններ: Սրանով իմքայլականները միանգամից երկու նապաստակ կխփեն:
Մի կողմից՝ քաղաքապետի թեկնածուները շահագրգռված կլինեն զբաղվել «Այո»-ի քարոզով, մյուս կողմից էլ՝ այս կամ այն քաղաքապետին ընտրելու համար ընտրատեղամաս գնացած քաղաքացուն «դեմ կտան» երկու թուղթ՝ մեկը հանրաքվեի քվեարկության, մյուսը՝ ՏԻՄ ընտրության»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում