Կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի երկու երրորդը
14/02/2020 22:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Analitik.am: Վիրուսաբանները կարծում են, որ անհիմն է այն հայտարարությունը, թե նոր կորոնավիրուսը կարող է վարակել Երկիր մոլորակի երկու երրորդ մասը:
Ռուս վիրուսաբանը դա անհնար է համարում՝ փաստելով, որ հիվանդների քանակն աստիճանաբար նվազում է, իսկ Ռուսաստանում դեռ ոչ մի դեպք գրանցված չէ: Բացի այդ՝ կորոնավիրուսից մահացությունը կազմում է 2,5 տոկոս:
Ավելի վաղ ԱՀԿ ներկայացուցիչ Այրու Լոնջինին նշել էր, որ անբարենպաստ պայմաններում Երկիր մոլորակի բնակչության երկու երրորդը կարող է վարակվել կորոնավիրուսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում