Մարզպետները խախտումնե՞ր են թույլ տալիս քարոզարշավի ընթացքում
19/02/2020 17:07
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Նկատվում են մարզպետների կողմից, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից այս կանոնի խախտումներ, որոնք արտահայտվում է նաեւ ֆեյսբուքի անհատական գլխավոր նկարներում Հանրաքվեին՝ ԱՅՈ գրառմամբ քարոզով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում