Ժիրուն կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն

Ժիրուն կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է տեղափոխվել ֆրանսիական «Լիոն»:

Նշվում է, որ 33-ամյա հարձակվողը կարող է փոխարինել Մուսա Դեմբելեին, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ Ժիրուին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Հռոմի «Լացիոն»:

ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ժիրուն մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում