Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ)

Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԵրևանի հեծանվահրապարակի փոխտնօրենը, դուրս գալով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ քննարկումից, լրագրողներին ներկայացրեց, որ իրենց հարցը քննարկել են և որոշել, որ երկու օրից Վիրաբյանը կայցելի հեծանվահրապարակ, և տեղում կքննարկեն խնդիրը։

Հեծանվահրապարակի փոխտնօրենը նշեց, որ ցանկանում են հեծանվահրապարակի տարեկան ֆինանսավորումը լինի դիրամաշնորհի ձևով, այլ ոչ թե մրցութային կարգով, քանի որ արդեն երկու ամիս է 32 աշխատող աշխատավարձ չի ստացել։

Փոխտնօրենը ներկայացրեց, որ հեծանվահրապարակը պատկանում է իրենց կազմակերպությանը և չեն ցանկանում, որ նոր մրցույթ հայտարարվի, քանի որ ի սկզբանե նրանք իրենց սեփականությունն են նվիրաբերել։

«Մենք գնացել ենք գործարքի, որ նոր հեծանվահրապարակ ունենանք, ունենանք հաստատուն ֆինանսական միջոցներ, որը կբավականացնի և՛ բազայի պահպանմանը, և՛ սպորտի զարգացմանը։ Մենք Վիրաբյանի հետ քննարկեցին այն հարցը, որ այն մեզ է հասել մրցութային կարգով։ Մենք մեկ տարի է՝ ուզում ենք քաղաքապետի հետ հանդիպել, այսօր որոշել ենք բոլորով գալ, որովհետև էլ չենք կարող սպասել»,– ասաց նա։

«Մենք հիմա դեմ ենք մրցույթին, որովհետև մրցույթին կարող են գալ և հաղթել, չգիտեմ, որևէ լիմոնադի գործարան, բժշկական հաստատություն։ Բայց մեր սկզբունքն այն է, որ եթե մենք այդքան զոհողությունների ենք գնացել, ինչու պետք է մրցույթին մասնակցենք և ընկնենք քաշքշուկների մեջ»,- նշեց փոխտնօրենը։

Լրագրողների հետ զրույցում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ եթե մրցույթ հայտարարվի, տվյալ կազմակերպությունը ևս հնարավորություն ունի մասնակցելու և հաղթելու։ «Նախ պետք է նշեմ, որ երկար տարիներ այս գործընթացը կազմակերպվել է մրցութային կարգով։ Այս կազմակերպությունը մեծ ներդրում ունի այն հարցում, որ այսօր Երևանն ունի մեծ հեծանվահրապարակ, բայց համայնքը պետք է առաջնորդվի բոլորի շահերից ելնելով»։

«Կազմակերպության ներկայացուցիչները խնդրում էին, որ կարգը փոխենք և մրցույթը դարձենք դրամաշնորհ։ Պիտի փաստեմ, որ մրցույթով կամ առանց մրցույթ լինելու կարգը նախկինում քննարկվել է իրենց համայնքի և երրորդ կողմի միջև, և քաղաքապետարանն այս պարագայում որևէ կարգ չի փոխում, ուղղակի առաջնորդվում է այն կարգով, որով նրանք երկար տարիներ առաջնորդվել են։ Այս տարի արդեն կարգը իրենց չի բավարարում, և նրանք կարծում են, որ կարգը պետք է իրենց հարմարեցվի և նրանք լինեն բացարձակ կազմակերպիչը և տնօրինողը»։

Տիգրան Վիրաբյանը հստակ ժամկետ չնշեց, թե երբ է տեղի ունենալու նոր մրցույթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում