Թբիլիսիում կանցկացվի Կովկասի անվտանգության եւ համագործակցության հարցերին նվիրված խորհրդաժողով
Նմանատիպ
Հունիսի 28-ին Վրաստանի մայրաքաղաքում կկայանա «Նոր հնարավորություններ Կովկասի անվտանգության եւ համագործակցության համար» թեմայով խորհրդաժողով, Թբիլիսիում ՌԻԱ «Նովոստիի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Կովկասի տարածաշրջանային անվտանգության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խորհրդաժողովը նվիրված Է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության առաջին փուլի 40-ամյակին, որը բացվել Է 1973 թվականի հուլիսի 3-ին Հելսինկիում: Խորհրդաժողովում մենք կխսենք Կովկասում եւ, մասնավորապես, Վրաստանում ԵԱՀԿ-ի աշխատանքի հեռանկարների մասին»,- հայտարարել Է Ռուսեցկին: Նրա խոսքով՝ խորհրդաժողովին կմասնակցեն հայտնի փորձագետներ, քաղաքական գործիչներ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովը կանցկացվի «ԵԱՀԿ-ում Ուկրաիանայի նախագահման գործընթացի տեղեկատվական-վերլուծական օժանդակման» նախագծի շրջանակներում:
«Նաեւ խորհրդաժողովին կմասնակցեն հյուրեր Հայաստանից եւ Ադրբեջանից»,- ասել Է Ռուսեցկին:
Միաժամանակ նա նշել Է, որ խորհրդաժողովի արդյունքը կլինի փորձագետների խմբի ստեղծումը, որոնք երկու ամսվա ընթացքում ԵԱՀԿ-ի համար հանձնարարականների փաթեթ կմշակեն Կովկասի անվտանգության եւ համագործակցության հարցերի վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում