Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը, կարգելվի նաև բեռնատարների մուտքը․ Արսեն Թորոսյան
03/03/2020 10:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.am: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշում։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ Իրանի հետ սահմանին գործող երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ։
«Սահմանափակումը կտարածվի նաև Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ»,-ասաց նա։
Նախարարը նաև նշեց, որ կորոնավիրուսով վարակված մեկ հոգու վիճակը լավ է, գանգատներ չունեն նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում