ԼՂ Քաշաթաղի շրջանի բնակչության շարժի հետևանքով նոր բնակեցված տարածքներին կտրամադրվի բնակավայրի կարգավիճակ
Նմանատիպ
Քաշաթաղի շրջանի բնակչության շարժի հետևանքով նոր բնակեցված տարածքներին բնակավայրի կարգավիճակ կտրամադրվի: Այս օրինագիծն ընդունվել է հունիսի 27-ին տեղի ունեցած ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի եզրափակիչ լ? ?ագումար նիստի ժամանակ, որը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Օրենսդրական բնույթի առաջին հարցը «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին էր։ Ներկայացնելով այն’ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը հաղորդել է, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են Քաշաթաղի շրջանի բնակչության շարժի հետևանքով նոր բնակեցված տարածքներին բնակավայրի կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտությամբ։
Հարցի կապակցությամբ գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը դրական էր և, տարակարծությունների տեղիք չտալով, օրենքն ընդունվեց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում