Գեզի այգին կվերաբացվի

Ստամբուլի կառավարիչ Հուսեյն Ավնի Մութլուն ասաց’ որ Գեզի այգին, որը շուրջ երկու շաբաթ փակ է, կվերաբացվի մի քանի օրից , երբ քաղաքապետարանը վերջացնի իր աշխատանքները, տեղեկացնում է «Hurriyetdailynews»-ը:

Հիշեցնենք, որ Գազի այգին շուրջ երկու շաբաթ է փակ է այն պահից, երբ ոստիկանները հեռացրեցին ցուցարարներին:

Ցուցարարները դեմ էին կառավարության որոշմանը, որով այգին փորձում էին օգտագործել առևտրային նպատակների համար: Գեզի այգու պաշտպանության համար մղվող պայքարը վերածվեց հակառկառվարական բողոքի ակցիաների, որոնք տարածվեցին ամբողջ երկրով մեկ:

Սուր բախումներից հետո, երբ բանակցություններ սկսվեցին ցուցարարների հետ, նրանք այգու տարածքը լքեցին հունիսի 15-ին:

Մութլուն ասաց, որ արդեն իսկ մոտ օրերս մարդիկ կկարողանան գնալ այգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում