Պաշտոնական. Գանձասար-Կապանն ու Լոռին դադարեցրին մարզումները

Պաշտոնական. Գանձասար-Կապանն ու Լոռին դադարեցրին մարզումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Times.am: «Գանձասար-Կապանը» հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ակումբը դադարեցնում է մարզումները։

Նախնական տվյալներով մարզումները կվերսկսեն մարտի 15-ին։ Ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Վանաձորի «Լոռին».

«Տեղեկացնում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի ղեկավար կազմն այսօր կայացած ժողովի ընթացքում, կորոնավիրուսի տարածման պատճառով, որոշում կայացրեց դադարեցնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բոլոր տարիքային թիմերի մարզումներ ու մասնակցությունը ՀՀ մանկապատանեկան առաջնություններին անորոշ ժամանակով։

Տեղեկացնում ենք նաեւ, որ «Լոռի» ՖԱ-ի առաջիկա հանդիպմանը երկրպագուների ուղեւորությունը Գյումրի չեղարկվում է՝ կարեւորելով նրանց առողջությունն ու հնարավոր ռիսկերը»,– ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում