ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ավելի համառ պայքար մղել Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Նմանատիպ
ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է Իլիոնոյսի հայ համայքնի անդամներին ավելի համառ աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբից, ? ?ոնգրեսում Հայսատանին աջակցող խմբի համանախագահ Մայքլ Գրիմի համար հրավիրված համայնքային ընդունելության ժամանակ հնարավորություն է ընձեռվել տեղի հայ համայնքի անդամներին ծանոթանալ նոր համանախագահի հետ:
Ընդունելության ընթացքում կենգրեսականը խոսել է ամերիկահայ համայնքին հուզող կարևոր հարցերի, այդ թվում’ Հայոց ցեղասպանության խնդրի ճշմարիտ և արդարացի լուծման, Թուրքիայի կողմից հայ եկեղեցու’ ցեղասպանության տարիներին և դրանից հետո գողացված սեփականությունը վերադարձնելու, Հայաստանի տնտեսական բարեկեցության, ԱՄՆ-Հայաստան առեւտրային համագործակցության ընդլայնման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերի մասին: «Ես անհամբերությամբ սպասում եմ շարունակել? ?ւ իմ ծառայությունը որպես Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ: Ակնկալում եմ նշանակվել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եթե թափուր տեղ լինի: Հաստատվելու դեպքում, ես ավելի լավ հնարավորություններ կունենամ պաշտպանելու Հայկական հարցը’ Հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի հետ միասին աշխատելով Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի շուրջ»,- նշել է Գրիմը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևը հանձնվել է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որտեղ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի ջատագովները’ կոնգրեսական Էդ Ռոյսը և Էլիոտ Էնջելը, համապատասխանաբար, հանդիսանում են հանձնաժողովի նախագահ և մեծամասնության անդամ:
Առաջին անգամ առաջադրվելով Կոնգրեսի ընտրություններում’ կոնգրեսական Մայքլ Գրիմը, Իլինոյսի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ հաղթանակ է տարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Թուրքիայի համախոհ Մայքլ Մքմահոնի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում