«Փաստ»․ Այս օրերին որոշ ՀԿ-ներ ակտիվացել են ու փորձում են առաջ մղել «ընտանեկան բռնության» թեման
Նմանատիպ
«Այս օրերին, ցավոք, ոմանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և առաջ մղել թեմաներ, որոնք լուրջ հակազդեցություն են առաջացրել: Նպատակը հստակ է. որոշակի շրջանակներ հույս ունեն, որ հաշվի առնելով ներկայումս մարդկանց հետաքրքրությունների սահմանները, իրենց գաղափարները սուր հակազդեցության չեն արժանանա, սակայն կաթիլ-կաթիլ կարմատավորվեն հասարակության մեջ:
Խոսքը մասնավորաբար վերաբերում է «ընտանեկան բռնության» թեմային, որն արդեն իսկ փորձագետները մեր երկրի համար որակել են որպես արհեստականորեն ուռճացված թեմա:
Օրինակ, ոմն մեկը կարող է օգտագործել արտակարգ դրության ռեժիմն իր «գաղափարներն» առաջ տանելու համար ու նշել, թե «այս օրերին նաև լավ կլինի հիշել բոլոր էն կանանց, ովքեր հիմա տանը փակված են մնացել իրենց բռնարար ամուսինների հետ և հիմա հնարավոր է գտնվում են անասելի ցավի մեջ ու կարծում են, որ փախչելու տեղ չունեն»։
Սա այլ կերպ, քան առկա վիճակի շահարկում, դժվար է որակել, ինչի մասին արդեն իսկ բարձրաձայնում են փորձագիտական շրջանակներն ու հանրության բավականին լայն շերտերը: Սակայն սա եզակի օրինակ չէ. համանման թեմաներով սկսել են ակտիվանալ մի շարք ՀԿ-ներ, ինչպես նաև հարթակներ, որոնք նույնիսկ հատուկ հաղորդումներ ու հարցազրույցներ են կազմակերպում այդ թեմաներով:
Սոցցանցերում սա արդեն որակվում է որպես «ձուկ բռնել պղտոր ջրում»։ Ստացվում է այնպես, որ այս գերլարված ու զգայուն փուլում որոշակի շրջանակներ փորձում են խորքային հետևանքներ ու լուրջ ենթատեքստեր պարունակող խնդրահարույց թեմաներ առաջ տանել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում