Արտակարգ դեպք Երևանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Shamshyan.com: Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տվյալներով ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:
Քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողներ Արսեն Պետրոսյանն ու Ներսես Նալբանդյանը հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս:
Ոստիկանները պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը, որին քրեական հետախույզները տաք հետքերով Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են, ում մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ:
Վ. Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կողմից 2019թ. նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում