Իվանիշվիլին վերահաստատել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու քաղաքականությունը
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 28-ին վերահավաստել Է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու երկրի քաղաքականությունը: Բաթումում ելույթ ունենալով անվտանգության եւ պաշտպանության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում՝ նա հայտարարել Է, որ «վերջին ամիսներին Վրաստանի կառավարությունն ակտիվ քայլեր Է ձեռնարկում ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ»: «Չնայած այն բանին, որ Ռուսաստանի առանձի ն գործողություններ անընդունելի են մեզ համար, ես նկատի ունեմ Ռուսաստանի կողմից Ցխինվալի տարածաշրջանով անցնող բաժանարար գիծը 300 մետրով դեպի Վրաստանի տարածքի խորքը տեղափոխելը, մենք պահպանում ենք քաղաքական հավասարակշռությունն ու հանգստությունը եւ հետեւողականորեն շարունակում ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու քաղաքականությունը»,-ասել Է վարչապետը:
Նա նշել Է, թե «Վրաստանում լավ են հասկանում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը դյուրին չի լինելու»:
Այսօր Բաթումում մեկնարկել Է պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Համաժողովի մասնակիցների թվում են՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի, Մեծ Բրիտանիայի կառավարության, Մակեդոնիայի, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչներ, դաշինքի անդամ երկրների՝ Վրաստանում հավատարմագրված դեսպաններ: Քննարկվում են տարածաշրջանային եւ եվրատլանտյան անվտանգության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) խաղաղապահ գործողության ընթացքը, Սեւծովյան տարածաշրջանի եւ Վրաստանի ժո ղովրդավարական զարգացման ռազմավարական նշանակությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում