Թուրքիայում նոր բախումների հետևանքով զոհվել է տասնութամյա երիտասարդ
Նմանատիպ
Հունիսի 28-ին ներկայումս Թուրքիայի մաս կազմող հարավ-արևելյան նահանգ Դիարբեքիրում բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով եղել է նաև զոհ:
Գյուղացիները փորձել են կանխել ժանդարմեայի համար նախատեսված նոր բաժնի շինարարական աշխատանքները, որի արդյունքում ընդհարվել են ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
« Մեկ մարդ զոհվել է և ինը վնասվածքներ ստացել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երկուսի դրությունը ծայրահեղ ծանր է»,- «Anadolu » գործակալության հետ զրույցում նշել է նահանգապետն Մուսթաֆա Քահիտ Կրանշը:
Զոհածը 18-ամյա Մեդենի Յիլդիրմն է:
Բախումները սկսվել են այն պահից, երբ գյուղացիները պայթուցիկներով շշեր են գցել շինհրապարակ: Ոստիկանության կողմից նախազգուշական հրահանգ է եղել, որից հետո գյուղացիները քարերն են ուղղել աշխատավորների ուղղությամբ: Ոստիկանության կողմից կիրառվել է արցունքաբեր գազ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում