Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան

Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ պետք է ազգային ավիափոխադրող. Արմեն Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, FacebookՈր չասեմ, սիրտս կտրաքի։

Հիմա գոնե հասկանո՞ւմ ենք, որ նույնիսկ 21-րդ դարում հնարավոր ա իրավիճակ, որ բոլորը երես թեքեն մեզանից, ու մենք մնանք մեն-մենակ մեր պրոբլեմների հետ։ Որ բլոկադայի մեջ գտնվելով, մեկ ա՝ պետք ա մեջներիցս ճղվենք, բայց ունենանք ազգային ավիափոխադրող։ Որ մեզ պետք չի 30 դոլարանոց հռոմեական կանիկուլներ, այլ պետք ա սուբսիդավորել թեկուզ համեստ, սահմանափակ պարկ ունեցող ազգային (պետական) ավիափոխադրողի։ Նույնիսկ երկու ինքնաթիռի առկայությունը հնարավորություն կտա, որ նման իրավիճակներում հույսներս չդնենք DHL-ի ու մյուսների վրա։

ՀԳ․ Չգիտեմ պարետը սենց մտքերին ոնց ա վերաբերում, բայց ասեք, որ խուճապ չեմ տարածում, ընդամենն առաջարկում եմ հետկորոնավիրուսային Հայաստանի նախագծի մեջ էս կարևոր հարցը դիտարկել հենց էսօրվանից։

 

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում