Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան

Մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, FacebookՇուտով մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագիծը։

Ի՞նչ են ուզում անել։ Ուզում են՝

(1) պարտավորեցնել հեռահաղորդակցության օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեզ բոլորիս վերաբերող անձնական տվյալներ՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը և հաղորդակիցների շրջանակը պարզելուն։

(2) պարտավորեցնել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ունենալ ինչ-որ սարքեր կամ ինչ-որ ծրագիր՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը, առողջության վիճակը (?) պարզելուն։ Ընդ որում այս պարտականության խախտումը հավասարազոր է ինքնամեկուսացման պահանջը խախտելուն՝ 100-250 հզր դրամ տուգանքով։

Նախնական հարցեր.

ա) եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչու՞ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում։

բ) ամրագրված չէ տվյալների տրամադրման ստարտային կետ. օրինակ կարո՞ղ են պահանջել իմ գտնվելու վայրը փետրվարի 29-ին։

գ) մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում, քանի դեռ որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում է (օրինակ՝ վարակակիրներ), սահմանված չէ այն կիրառելու եղանակը (անհատական վարչական ակտ) և ամրագրված չէ բողոքարկման հնարավորություն (վարչական և դատական)։

դ) այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռևս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը արդեն կալանավորված, ինչպես նաև կալանքի միջնորդությամբ դատարան բերված անձանց նկատմամբ։

Ի գիտություն ընդդիմադիր խմբակցությունների։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում