Վրաստանի տնտեսության աճը կանգնել է
Նմանատիպ
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Վրաստանի համախառն ներքին արդյունքն այս ամիս աճել է 0 տոկոսով: Համեմատությունն անց է կացվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Նախորդ ամսին նմանատիպ համամեմտության արդյուքնում գրանցվել էր 4,5 տոկոս աճ:
Իր հեռուսատատեսային ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ տնտեսական աճի նման վատ ցուցանիշները ցույց են տալիս, որ Վրաստանի տնտեսությունը սարսափելի վիճակում է: Նա կառավարության վարած վատ քաղաքականության արդյունքն է սա համարում և հատկապես լայանամսշտաբ ծրագրերի դադարեցման հետևանք:
Սաակաշվիլին ավելացրել է ևս մեկ հանգամանք’ միջազգային հեղինակության կտրուկ նվազումը: Այս մասին տեղեկացնում է «Civil.ge» լրատվական կայքը:
« Եթե տնտեսությունը շարունակվի այս տեմպերով գործել, ապա մենք կկանգնենք Վրաստանի ազգային անվտանգության խնդրի առաջ»,-ասել է Սաակաշվիլին’ կոչ անելով Իվանաշվիլուն տնտեսության զարգացման համար սեփական փողերից ևս ներդրումներ կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում