Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները
06/04/2020 14:17
![Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/64da1f63a01b65c4c5cbcfd586f91b78.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Վրաստանի Փոթի քաղաքի մթերքի շուկայում բոլոր այցելուները պետք է հանձնեն թղթադրամներն ու մետաղադրամները հատուկ աշխատակցին, ով դրանք կախտահանի հատուկ հեղուկով և արդուկով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մետաղադրամներն ախտահանվում են հատուկ հեղուկով, իսկ թղթադրամներն արդուկվում են: Բացի այդ, շուկայում իրականացվում է քաղաքացիների ջերմաչափում, նրանց տալիս են նաև ձեռնոցներ:
Նմանատիպ միջոցառումները ձեռնարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ներկայումս Վրաստանում վարակվածների թիվը 170 է, մահացել է երկու պացիենտ, ևս 36-ն ապաքինվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում