Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև
08/04/2020 18:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի միջև հեռախոսազրուց է տեղի ունեցել:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը խոսել են երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, վարակի տարածումը կանխելու, բացասական հետևանքները վերացնելու վերաբերյալ հարցերի մասին:
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների, ԼՂ հակամարտության, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ՄԱԿ-ում համագործակցության մասին:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում