Դեսպան Փոլադյանն հանդիպում ունեցավ Հորդանանի առեւտրի եւ տնտեսության նախարարի հետ
01/07/2013 15:23
Նմանատիպ
Հունիսի 25-ին Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ ՀՀԹ առեւտրի եւ տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորեցին երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաեւ դրանց զարգացման առաջնահերթությունները:
Նախարարն իր հերթին կարեւորեց երկու երկրների միջեւ օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու եւ համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր
Հետևեք մեզ նաև Telegram-ում