Փաշինյանն ասել էր, որ անտոկոս վարկ են տալու, բայց բանկերն ասում են՝ պետությունց կարգավորում չեն ստացել. գյուղատնտեսներ (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գյուղացիներին 0 տոկոսով վարկ են տալու, որ կարողանան իրենց աշխատանքները կատարեն, բայց միչև այսօր նման բան չկա, իսկ գարնանային գյուղատնտեսական աշխատանքները պետք է հիմա սկսել, որ բերք ստանանք:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի գյուղատնտեսներ՝ Վահրամ Ղազարյանը և Հայկ Ղազարյանը, ովքեր հարկից համայնքի վարձակալած դաշտերում սկել էին վարուցանքի աշխատանքները: Նրանց դիտարկմամբ՝ աջակցությունն արդյունավետ կլինի, եթե այն ճիշտ ժամանակին և ճիշտ հասցեատերերին տրվի: Գյուղացիներն ընդգծեցին, որ իրենք արդեն ունեն կուտակված վարկեր, բայց եթե նոր վարակային միջոցներ չվերցնեն, ապա չեն կարող արատադրանք ստանալ ու աշխատողներին վճարել:
«Բանկերից մշտական օգտվել եմ, վարկերն էլ պարտաճանաչ մարել, գնացի բանկ, ասացին՝ պետությունից համապատսախան կարգավորում չեն ստացել, դեռ փող չկա»,-մանրամասնեց Վահրամ Ղազարյանը:
Գյուղատնտեսնի խոսքով՝ աջակցության համար պետք է համալիր լուծումներ տրվեն:
«Գյուղացուն պետք է իրացման հարցերում օգնեն, շատ ենք արտադրում, կեսը թափում ենք: Կամ, ոնց է ստցավում, որ ամոբողջ աշխարհում դիզվառելիի գինն իջնում է, իսկ այստեղ՝ չէ, բենզինն իջել է, սալյարկան՝ ոչ»,- ասաց Վահրամ Ղազարյանը:
Հայկ Ղազարյանն էլ մանրամասնեց, որ դաշտերում օգտագործում են ոռոգման կաթիլյան համակարգը:
«Սա էլ արդեն երկրորդ տարին է, որ այդ համակարգով ենք փորձում, անցած տարի էլ խոսք էին տվել, որ համակարգի օգտագործման դեպքում կտրվեն արտոնություններ, բայց ոչ մի բան էլ չտվեցին: Հողի վրա այսպիսի համակարգ ներդնելը միլիոնների հետ է կապված»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում