Արցախում կհիմնվեն բրդի վերամշակման, թելի, կտորի եւ գորգագործական արտադրամասերում
01/07/2013 17:24
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Երկրի ղեկավարը ծանոթացել է բուրդի վերամշակման, թելի, կտորի, գորգագործական արտադրամասերում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Բակո Սահակյանը կարեւորել է նման փոքր ձեռնարկությունների առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից՝ հավելելով, որ դրանք կնպաստեն նաեւ Արցախում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացմանը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում