Ֆրանսիայի կառավարության մեջ մտնող կուսակցությունը պահանջել Է ապաստան տրամադրել Սնոուդենին
Նմանատիպ
Ֆրանսիայի կառավարության մեջ մտնող «Եվրոպա-Էկոլոգիա-»Կանաչներ» կուսակցությունը հուլիսի 1-ին երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդից պահանջել Է քաղաքական ապաստան տրամադրել Էդվարդ Սնոուդենին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ուղերձում կուսակցությունը եւ Ֆրանսիայի խորհրդարանում ու Եվրախորհրդարանում նրա պատգամավորները մատնանշում են, որ Սնոուդենին ապաստան տրամադրելը կհաստատի «անկախ քաղաքացիությունից բոլոր նրանց պաշտպանելու Ֆրանսիայի ձգտումը, ովքեր տագնապ են հնչեցնում, փրկում են դեմոկրատիան»: Այդ քայլը, ինչպես հետեւում Է ուղերձից, «պետք Է հիշեցնի, որ Ֆրանսիան կտրականապես մերժում Է ԱՄՆ-ի թելադրանքը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում եւ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի պատրվակով հիմնական իրավունքների եւ ազատությունների ակնհայտ խախտո? ?մները»:
«Եվրոպա-Էկոլոգիա-»Կանաչներ» կուսակցությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններում ստացել Է ձայների 5,5 տոկոսը: Կառավարությունում այն ներկայացված Է երկու նախարարներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում