Կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազումն ավելի դանդաղ տեղի կունենա, քան աճը. ԱՀԿ

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման տեմպերի նվազումն ավելի դանդաղ է տեղի ունենում, քան ավելացումը:
Մինչդեռ Covid-19-ը շատ արագ է տարածվում, այն կնահանջի շատ ավելի դանդաղ: «Այլ կերպ ասած՝ նվազումն ավելի երկարատև կլինի, քան աճը»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Գեբրեյեսուսը:
Երկուշաբթի ելույթ ունենալով Ժնևում՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ երկրները պետք է զգույշ լինեն՝ սոցիալական հեռավորության պահպանմանն ուղղված սահմանափակումները մեղմացնելիս:
«Դա նշանակում է, որ վերահսկման միջոցները պետք է չեղարկվեն դանդաղորեն և զգուշությամբ: Դա չի կարող միանգամից տեղի ունենալ: Վերահսկաման միջոցները կարող են չեղարկվել միայն, եթե անհրաժեշտ հանրային առողջապահական միջոցառումներ սահմանվեն»,- հավելել է Գեբրեյեսուսը:
Վերջին տվյալների համաձայն՝ Covid-19 կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 117 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 1.8 միլիոնը: Ապաքինվել է 438 191 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում